Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Լիլը» տանը մրցեց չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
66-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։
ՊՍԺ-ից հաղթանակից զրկեց «Լիլի» 18-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Էթան Մբապեի գոլը։ Նա փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին եւ աչքի ընկավ 4 րոպե անց։
Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ ՊՍԺ-ի նախկին խաղացող, Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, Էթան Մբապեի ավագ եղբայր Կիլիանը։
Kylian Mbappé in the stands at Lille, eyes on his brother vs. former club PSG pic.twitter.com/HXiCSU4R2Y
— Ligue 1 English (@Ligue1_ENG) October 5, 2025
ՊՍԺ-ն 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիլը» 7-րդն է՝ 11 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր
«Լիլ» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)
Էթան Մբապե, 85 - Նունու Մենդեշ, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի