22:28  ,  4 հոկտեմբերի, 2025

«Չելսին» պարտության մատնեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընդունեց երկրի չեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։ 63-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։

«Չելսիի» հաղթական գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց 18-ամյա բրազիլացի հարձակվող Էստեւաոն։

«Լիվերպուլը» 15 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է փոխչեմպիոն «Արսենալից»։ «Չելսին» 6-րդ տեղում է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 2:1 (տեսանյութ)

Մոյսես Կայսեդո, 14, Էստեւաո, 90+6 - Կոդի Գակպո, 63

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում