19:26  ,  29 սեպտեմբերի, 2025

ATP-500. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 18-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Կիսաեզրափակիչում Մեդվեդեւը կմրցի աշխարհի 52-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Տիենի հետ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news