19:26 29 սեպտեմբերի, 2025Աշխարհի 18-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։
Կիսաեզրափակիչում Մեդվեդեւը կմրցի աշխարհի 52-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Տիենի հետ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։
China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.