12:06  ,  29 սեպտեմբերի, 2025

China Open. Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Մեծ մրցաշարի» մրցաշարերի քառակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իտալացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:1, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 57-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News