Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի գերմանացի հարձակվող Նիկ Վոլտեմադեն։ 84-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մագալյանսը։
«Արսենալը» 13 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 2 միավոր։ «Նյուքասլ Յունայթեդը» 15-րդ տեղում է՝ 6 միավոր։
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)
Նիկ Վոլտեմադե, 34 - Միկել Մերինո, 84, Գաբրիել Մագալյանս, 90+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի