00:32  ,  12 դեկտեմբերի, 2012

Ալիեւն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին: Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Կոնգրեսը մոտ 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետեւ տեղի կունենա ծանրամարտի միջազգային մրցաշար 25 երկրների մարզիկների մասնակցությամբ, հայտնում է Azerisport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով