Իտալիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
81-րդ րոպեին «Ինտերի» բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյի հարվածից հետո «Սասուոլոյի» բոսնիացի պաշտպան Թարիկ Մուհարեմովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։
84-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի մարոկկացի հարձակվող Վալիդ Խեդիրան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։
«Ինտերը» 6 միավորով 10-րդն է, «Սասուոլոն» ունի 3 միավոր եւ 14-րդն է։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ինտեր» - «Սասուոլո»՝ 2:1
Ֆեդերիկո Դիմարկո, 14, Թարիկ Մուհարեմովիչ, 81, ինքնագոլ - Վալիդ Խեդիրա, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի