00:45 22 սեպտեմբերի, 2025Իտալիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
81-րդ րոպեին «Ինտերի» բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյի հարվածից հետո «Սասուոլոյի» բոսնիացի պաշտպան Թարիկ Մուհարեմովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։
84-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի մարոկկացի հարձակվող Վալիդ Խեդիրան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։
«Ինտերը» 6 միավորով 10-րդն է, «Սասուոլոն» ունի 3 միավոր եւ 14-րդն է։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ինտեր» - «Սասուոլո»՝ 2:1
Ֆեդերիկո Դիմարկո, 14, Թարիկ Մուհարեմովիչ, 81, ինքնագոլ - Վալիդ Խեդիրա, 84
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.