Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» 5-րդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում։ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմը լիվերպուլյան դերբիում ընդունեց «Էվերտոնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Լիվերպուլից» առաջին խաղակեսում աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն ու ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։ «Էվերտոնի» գոլը երկրորդ խաղակեսում խփեց սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գուեյեն։
«Լիվերպուլը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Էվերտոնը» 7-րդն է՝ 7 միավոր։
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2:1 (տեսանյութ)
Ռայան Գրավենբերխ, 10, Ուգո Էկիտիկե, 29 - Իդրիսա Գուեյե, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի