18:43  ,  15 սեպտեմբերի, 2025

Դյուպլանտիսը աշխարհի ռեկորդով դարձավ աշխարհի եռակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արման Դյուպլանտիսը 14-րդ անգամ սահմանեց աշխարհի ռեկորդ (6,30 մետր) եւ երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությունում շվեդ ձողացատկորդը ռեկորդային բարձրությունը հաղթահարեց երրորդ փորձից։ Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ 6,15 մետր արդյունքով։

Նախորդ ռեկորդը (6,29 մետր) Դյուպլանտիսը սահմանել էր 2025թ․ օգոստոսին։

Աշխարհի առաջնություն, ձողացատկ, տղամարդիկ

Արման Դյուպլանտիս (Շվեդիա)՝ 6,30 մետր

Էմանուիլ Կարալիս (Հունաստան)՝ 6 մետր

Քյորթիս Մարշալ (Ավստրալիա)՝ 5,95 մետր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print