18:43 15 սեպտեմբերի, 2025Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արման Դյուպլանտիսը 14-րդ անգամ սահմանեց աշխարհի ռեկորդ (6,30 մետր) եւ երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությունում շվեդ ձողացատկորդը ռեկորդային բարձրությունը հաղթահարեց երրորդ փորձից։ Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ 6,15 մետր արդյունքով։
Նախորդ ռեկորդը (6,29 մետր) Դյուպլանտիսը սահմանել էր 2025թ․ օգոստոսին։
Աշխարհի առաջնություն, ձողացատկ, տղամարդիկ
Արման Դյուպլանտիս (Շվեդիա)՝ 6,30 մետր
Էմանուիլ Կարալիս (Հունաստան)՝ 6 մետր
Քյորթիս Մարշալ (Ավստրալիա)՝ 5,95 մետր
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.