17:28  ,  13 սեպտեմբերի, 2025

«Արսենալը» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։ Աչքի ընկավ նաեւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։

«Արսենալը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 4 միավորով 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Արսենալ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:0 (տեսանյութ)

Մարտին Սուբիմենդի, 32, 79, Վիկտոր Դյոկերեշ, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում