Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշին կարող է նախանձել ցանկացած հարձակվող, հայտարարել է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Գրաչեւը: Ուկրաինացի մասնագետն ամփոփել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանը՝ գովեստի խոսքեր ասելով Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Շախտյորը» զարմացրեց կայունությամբ: Ոչ ոք չէր սպասում, որ նրանք այսքան մեծ առավելություն կստանան մյուս թիմերի նկատմամբ: Դոնեցկի թիմը հիանալի անցկացրեց առաջին շրջանը: Միրչա Լուչեսկուի թիմը շատ մոտ է հերթական ոսկե մեդալին: Դժվար թե «Շախտյորը» այսպիսի արդյունքի հասներ առանց հայ լեգեոնական Հենրիխ Մխիթարյանի, ով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Առաջին շրջանում նա մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Այդպիսի ցուցանիշի կարող է նախանձել ցանկացած հարձակվող»,- Գրաչեւի խոսքը փոխանցում է Izvestia.com.ua-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի