13:46 11 դեկտեմբերի, 2012Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշին կարող է նախանձել ցանկացած հարձակվող, հայտարարել է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Գրաչեւը: Ուկրաինացի մասնագետն ամփոփել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանը՝ գովեստի խոսքեր ասելով Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Շախտյորը» զարմացրեց կայունությամբ: Ոչ ոք չէր սպասում, որ նրանք այսքան մեծ առավելություն կստանան մյուս թիմերի նկատմամբ: Դոնեցկի թիմը հիանալի անցկացրեց առաջին շրջանը: Միրչա Լուչեսկուի թիմը շատ մոտ է հերթական ոսկե մեդալին: Դժվար թե «Շախտյորը» այսպիսի արդյունքի հասներ առանց հայ լեգեոնական Հենրիխ Մխիթարյանի, ով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Առաջին շրջանում նա մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Այդպիսի ցուցանիշի կարող է նախանձել ցանկացած հարձակվող»,- Գրաչեւի խոսքը փոխանցում է Izvestia.com.ua-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.