13:22  ,  4 սեպտեմբերի, 2025

Ալեքսանդր Միտրովիչը խզեց պայմանագիրն «Ալ Հիլյալի» հետ

30-ամյա սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը խզեց պայմանագիրը սաուդյան «Ալ Հիլյալի» հետ եւ կարիերան կշարունակի Քաթարում, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Ալեքսանդր Միտրովիչը համաձայնության է հասել «Ալ Ռայանի» հետ։

Նա Սաուդյան Արաբիա էր տեղափոխվել 2023-ի ամռանը։ Այդ երկրի առաջնությունում Ալեքսանդր Միտրովիչը մասնակցել է 51 հանդիպման, խփել է 48 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news