16:11  ,  2 սեպտեմբերի, 2025

Պրեմիեր լիգայի ակումբները ծախսել են 3,556 միլիարդ եվրո՝ ավելի շատ, քան Լա Լիգան, Բունդեսլիգան, Ա Սերիան եւ Լիգա 1-ը միասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներն ավարտված ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են 3,556 միլիարդ եվրո՝ ավելի շատ, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի բարձագույն լիգաների ակումբները միասին (3,366 միլիարդ եվրո)։

Իտալիայի Ա Սերիայի ակումբները ծախսե են 1,19 միլիարդ եվրո, Գերմանիայի Բունդեսլիգայի ակումբները՝ 856 միլիոն եվրո, Իսպանիայի Լա Լիգայի ակումբները՝ 683 միլիոն եվրո, Ֆրանսիայի Լիգա 1-ի ակումբները՝ 637 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայի ակումբների ծախսերն այս ամռանը ռեկորդային են։ Պրեմիեր լիգայի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023-ի ամռանը եւ կազմում էր 2,36 միլիարդ եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English