16:11 2 սեպտեմբերի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներն ավարտված ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են 3,556 միլիարդ եվրո՝ ավելի շատ, քան Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի բարձագույն լիգաների ակումբները միասին (3,366 միլիարդ եվրո)։
Իտալիայի Ա Սերիայի ակումբները ծախսե են 1,19 միլիարդ եվրո, Գերմանիայի Բունդեսլիգայի ակումբները՝ 856 միլիոն եվրո, Իսպանիայի Լա Լիգայի ակումբները՝ 683 միլիոն եվրո, Ֆրանսիայի Լիգա 1-ի ակումբները՝ 637 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգայի ակումբների ծախսերն այս ամռանը ռեկորդային են։ Պրեմիեր լիգայի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023-ի ամռանը եւ կազմում էր 2,36 միլիարդ եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.