14:02  ,  2 սեպտեմբերի, 2025

Դոնարուման՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ 26-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դոնարուման ՊՍԺ-ի հետ մասնակցել է 47 հանդիպման, 17 խաղում գոլ բաց չի թողել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news