Հայաստանի կանոեի եւ թիավարության ֆեդերացիայի ընդհանուր ժողովը բավարարել է առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրած ֆեդերացիայի գործող նախագահ Հրաչյա Խուդոյանի հրաժարականը: Որոշվել է կիրառել համանախագահների ինստիտուտը ֆեդերացիայի համար: Տեղի ունեցած քվեարկությամբ, միաձայն, համանախագահներ են ընտրվել Լեւոն Ղազարյանը եւ Մելիք Եսայանը: Ընտրվել է նաեւ յոթ հոգուց բաղկացած մարզչական խորհուրդ եւ երեք հոգուց բաղկացած վերստուգիչ հանձնածողով:
Ներկաները լսել են ավագ մարզիչների զեկույցները հաշվետու ժամանակաշրջանի համար: Ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել մարզաձեւի զարգացմանը խոչնդոտող խնդիրների վերաբերյալ՝ համապատասխան չափանիշներին բավարարող ջրային տարածքների բացակայություն, մարզագույքի պակաս, հայտնում է Սպորտի նախարարության լրատվական ծառայությունը:
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ լավատեղյակ է մարզաձեւում առկա խնդիրներին եւ լավ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
«Թիավարությունն այն մարզաձեւն է, որը Հայաստանում ունի լավ ավանդույթներ: Պետք է դրանք պահպանել եւ զարգացնել, ինչը հնարավոր է ֆինանսական ներդրումների, կազմակերպչական աշխատանքի եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ»,-նշել է Հ. Ռոստոմյանը եւ խոստացել, որ նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն կցուցաբերի ֆեդերացիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի