23:39 10 դեկտեմբերի, 2012Հայաստանի կանոեի եւ թիավարության ֆեդերացիայի ընդհանուր ժողովը բավարարել է առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրած ֆեդերացիայի գործող նախագահ Հրաչյա Խուդոյանի հրաժարականը: Որոշվել է կիրառել համանախագահների ինստիտուտը ֆեդերացիայի համար: Տեղի ունեցած քվեարկությամբ, միաձայն, համանախագահներ են ընտրվել Լեւոն Ղազարյանը եւ Մելիք Եսայանը: Ընտրվել է նաեւ յոթ հոգուց բաղկացած մարզչական խորհուրդ եւ երեք հոգուց բաղկացած վերստուգիչ հանձնածողով:
Ներկաները լսել են ավագ մարզիչների զեկույցները հաշվետու ժամանակաշրջանի համար: Ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել մարզաձեւի զարգացմանը խոչնդոտող խնդիրների վերաբերյալ՝ համապատասխան չափանիշներին բավարարող ջրային տարածքների բացակայություն, մարզագույքի պակաս, հայտնում է Սպորտի նախարարության լրատվական ծառայությունը:
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ լավատեղյակ է մարզաձեւում առկա խնդիրներին եւ լավ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
«Թիավարությունն այն մարզաձեւն է, որը Հայաստանում ունի լավ ավանդույթներ: Պետք է դրանք պահպանել եւ զարգացնել, ինչը հնարավոր է ֆինանսական ներդրումների, կազմակերպչական աշխատանքի եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ»,-նշել է Հ. Ռոստոմյանը եւ խոստացել, որ նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն կցուցաբերի ֆեդերացիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.