09:53  ,  2 սեպտեմբերի, 2025

Ռանդալ Կոլո Մուանին տեղափոխվեց «Տոտենհեմ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ Նա վարձակալությամբ հանդես կգա անգլիական ակումբում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Տոտենհեմի» կայքը։

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Կոլո Մուանին վարձակալությամբ անցկացրել էր Թուրինի «Յուվենտուսում»՝ Իտալիայի առաջնության 16 խաղում խփելով 8 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կոլո Մուանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news