00:54  ,  2 սեպտեմբերի, 2025

Ալեքսանդր Իսակը՝ «Լիվերպուլի» խաղացող

Շվեդիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակը «Նյուքասլ Յունայթեդից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։ Նա հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմում հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ալեքսանդր Իսակը 2022 թվականից էր հանդես գալիս «Նյուքասլ Յունայթեդում»։ Անգլիայի առաջնությունում Ալեքսանդր Իսակը մասնակցել է 86 հանդիպման, խփել է  54 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news