Իտալիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում 1:2 հաշվով պարտություն կրեց «Ուդինեզեից»։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ։
29-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Քինան Դեւիսը։ «Ուդինեզեին» կամային հաղթանակ բերեց ֆրանսիացի կիսապաշտպան Արթյուր Ատայի գոլը 40-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։
«Ուդինեզեն» 4 միավորով 5-րդն է, «Ինտերն» ունի 3 միավոր եւ 6-րդն է։
«Լացիոն» Հռոմում մրցեց «Վերոնայի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։ Մայրաքաղաքային թիմը 3 միավորով 7-րդն է։
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 1:2 (տեսանյութ)
Դենզել Դյումֆրիս, 17 - Քինան Դեւիս, 29, 11մ, Արթյուր Ատա, 40
«Լացիո» - «Վերոնա»՝ 4:0 (տեսանյութ)
Մատեո Գենդուզի, 3, Մատիա Ձականի, 10, Վալենտին Կաստելյանոս, 41, Բուլայե Դիա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի