02:16  ,  31 օգոստոսի, 2025

ՊՍԺ-ն ուժեղ էր «Թուլուզից»՝ 6:3 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 6:3 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նեւեշը։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան։

ՊՍԺ-ն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 3:6 (տեսանյութ)

Չառլի Կրեսվել, 37, Յան Գբոու, 89, Ալեքսիս Վոսա, 90+1 - Ժոաու Նեւեշ, 7, 14, 78, Բրեդլի Բարկոլա, 9, Ուսման Դեմբելե, 31, 11մ, 51, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news