09:27  ,  27 օգոստոսի, 2025

US Open. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 103-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկում մրցեց աշխարհի 90-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Զախարովայի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։ Հանդիպման ընթացքում Էլինա Ավանեսյանը ուսի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Երկրորդ շրջանում Զախարովայի մրցակիցը կլինի աշխարհի 52-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդը, որը 7:6 (7:3), 2:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Դիանա Շնայդերին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում