01:02  ,  27 օգոստոսի, 2025

ՉԼ․ «Ցրվենա Զվեզդան» չհաղթահարեց «Պաֆոսի» արգելքը

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Բելգրադյան ակումբը Կիպրոսի «Պաֆոսի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Առաջին խաղում «Պաֆոսը» հաղթել էր 2:1 հաշվով եւ կմասնակցի հիմնական փուլին։

Հիմնական փուլի ուղեգիր նվաճեց նաեւ նորվեգական «Բուդյո-Գլիմտը», որը պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց ավստրիական «Շտուրմին», սակայն պայքարը շարունակում է առաջին խաղում տարած 5:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Ավելի վաղ որակավորման արգելքը հաղթահարել էր նաեւ ղազախական «Կայրատը», որը պայքարից դուրս էր թողել շոտլանդական «Սելթիկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում