01:02 27 օգոստոսի, 2025Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Բելգրադյան ակումբը Կիպրոսի «Պաֆոսի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Առաջին խաղում «Պաֆոսը» հաղթել էր 2:1 հաշվով եւ կմասնակցի հիմնական փուլին։
Հիմնական փուլի ուղեգիր նվաճեց նաեւ նորվեգական «Բուդյո-Գլիմտը», որը պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց ավստրիական «Շտուրմին», սակայն պայքարը շարունակում է առաջին խաղում տարած 5:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Ավելի վաղ որակավորման արգելքը հաղթահարել էր նաեւ ղազախական «Կայրատը», որը պայքարից դուրս էր թողել շոտլանդական «Սելթիկին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.