18:01  ,  25 օգոստոսի, 2025

Խաբի Ալոնսո․ Մբապեն մոտիվացված է, այս խաղում նա գերազանց էր

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում։

«Այս հանդիպումը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք կատարելագործվել։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Ունենք մոտ 20 խաղացող, եւ ես կձգտեմ յուրաքանչյուրից կորզել առավելագույնը։ Երբեմն հնարավոր է մի քանի րոպեում շատ կարեւոր լինել։ Այս խաղում Վինիսիուսը կարեւոր էր։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա։

Մբապեն մոտիվացված է եւ դա հաղորդում է թիմին։ Այս խաղում նա գերազանց էր։ Թիմում դրական տրամադրվածություն է»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի կայքը։

Լա Լիգայի առաջին երկու տուրում Մբապեն խփել է երեք գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English