18:01 25 օգոստոսի, 2025Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում։
«Այս հանդիպումը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք կատարելագործվել։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Ունենք մոտ 20 խաղացող, եւ ես կձգտեմ յուրաքանչյուրից կորզել առավելագույնը։ Երբեմն հնարավոր է մի քանի րոպեում շատ կարեւոր լինել։ Այս խաղում Վինիսիուսը կարեւոր էր։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա։
Մբապեն մոտիվացված է եւ դա հաղորդում է թիմին։ Այս խաղում նա գերազանց էր։ Թիմում դրական տրամադրվածություն է»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի կայքը։
Լա Լիգայի առաջին երկու տուրում Մբապեն խփել է երեք գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.