22:39  ,  23 օգոստոսի, 2025

«Արսենալի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին»։

Դուբլի հեղինակ դարձան հոլանդացի պաշտպան Յուրիեն Թիմբերը եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

«Արսենալը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիդս Յունայթեդը» 3 միավորով 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 5:0 (տեսանյութ)

Յուրիեն Թիմբեր, 34, 56, Բուկայո Սակա, 45+1, Վիկտոր Դյոկերեշ, 48, 90+5, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում