Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն, պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն եւ անգլիացի պաշտպան Տրեւո Չալոբան։
«Չելսին» 4 միավորով ընթացիկ առաջատարն է, «Վեստ Հեմը» երկրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Վեստ Հեմ» - «Չելսի»՝ 1:5 (տեսանյութ)
Լուկաս Պակետա, 6 - Ժոաո Պեդրո, 15, Պեդրու Նետու, 23, Էնցո Ֆերնանդես, 34, Մոյսես Կայսեդո, 55, Տրեւո Չալոբա, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի