00:40  ,  23 օգոստոսի, 2025

ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Ռուիսի գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Անժեին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

Փարիզյան թիմի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

ՊՍԺ-ն 6 միավորով առաջատարն է, «Անժեն» 3 միավորով 8-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 50

Չիրացրած 11մ՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news