11:03  ,  19 օգոստոսի, 2025

Նիկոլա Զալեւսկին հեռացավ «Ինտերից»

Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Զալեւսկին Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերից» տեղափոխվել է Բերգամոյի «Ատալանտա»։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ատալանտան» վճարել է 17 միլիոն եվրո։

Նիկոլա Զալեւսկին այս տարվա փետրվարին «Ռոմայից» էր տեղափոխվել «Ինտեր», որտեղ անցած մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել էր վարձակալությամբ։ Այս ամռանը «Ինտերը» նրա տրանսֆերի համար վճարել էր 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news