19:55  ,  11 օգոստոսի, 2025

Ռասպադորին «Նապոլիից» տեղափոխվեց «Աթլետիկո»

Իտալիայի հավաքականի հարձակվող Ջակոմո Ռասպադորին Իտալիայի չեմպիոն «Նապոլիից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Նապոլին» տրանսֆերից ստացել է 22 միլիոն եվրո։

Ռասպադորին 2022թ․ ամռանն էր իտալական «Սասուոլոյից» տեղափոխվել «Նապոլի»։ Առաջին տարվա վարձակալության համար «Նապոլին» վճարել էր 5 միլիոն եվրո, մեկ տարի անց տրանսֆերի համար՝ 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news