23-ամյա ֆրանսիացի դարպասապահ Լյուկա Շեւալիեն ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Լյուկա Շեւալիեն հանդես կգա 30 համարի խաղաշապիկով։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 40 միլիոն եվրո։
Ֆրանսիայի անցած առաջնությունում Լյուկա Շեւալիեն մասնակցել է 34 հանդիպման, 11-ում գոլ բաց չի թողել։ Չեմպիոնների 10 խաղում բաց է թողել 13 գոլ։
Transfermarkt-ը Լյուկա Շեւալիեի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի