09:37  ,  10 օգոստոսի, 2025

Մարտինեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ալ Նասր»

34-ամյա կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի»։

Իսպանացի ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ եւ ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ալ Նասրին», որի հետ պայմանագիրը մեկ տարով է, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ինյիգո Մարտինեսը 2023թ․ ամռանն է միացել «Բարսելոնային», որի կազմում մասնակցել է 71 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա հանդես է եկել նաեւ «Աթլետիկում» եւ «Ռեալ Սոսիեդադում», 2013 թվականից Իսպանիայի հավաքականի խաղացող է։

Transfermarkt-ը Ինյիգո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news