10:19  ,  10 դեկտեմբերի, 2012

Իսրայել. Հայկ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը գերծանրքաշայինների (+105կգ) պայքարում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 412 կգ։

126 կգ անձնական քաշ ունեցող հայ հսկան պոկում վարժությունում գրավել է առաջին տեղը՝ բարձրացնելով 192 կգ։ Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը ցույց է տվել երրորդ արդյունքը՝ 220 կգ։

Երկամարտի ոսկե մեդալը նվաճել է չեխ Իրժի Օրզագը՝ 427 կգ (186+241)։ Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը՝ 425 կգ (190+235)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով