23:06  ,  1 օգոստոսի, 2025

Հայկ Մուսախանյանը միացավ ԲԱՏԷ-ին

27-ամյա պաշտպան Հայկ Մուսախանյանը տեղափոխվել է բելառուսական ԲԱՏԷ, հաղորդում է ակումբի կայքը։ Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր։

Հայկ Մուսախանյանի նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր։

Բելառուսում նա հանդես է եկել նաեւ «Զվեզդա ԲԳՈՒ» եւ «Էներգետիկ-ԲԳՈՒ» ակումբներում։ Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաեւ ֆրանսիական «Կոլմարը», Երեւանի «Նոան» եւ Ֆինլանդիայի «Հական»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news