09:38  ,  1 օգոստոսի, 2025

Եղիշե Մելիքյան. Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում, հպարտ եմ իմ թիմով

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է հունգարական «Դյորից» կրած 1:3 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում։ «Փյունիկը» դուրս մնաց պայքարից։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք: Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում, հպարտ եմ իմ թիմով»,- ասել է Եղիշե Մելիքյանը:

Առաջին խաղում «Փյունիկը» Երեւանում հաղթել էր 2:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում