Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» չհաղթահարեց հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Բուդապեշտում տեղի ունեցած պատասխան խաղում խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց 3:4 հաշվով (տեսանյութ):
Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆերենցվարոշի» սերբ հարձակվող Ալեքսանդր Պեշիչը։
7-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
12-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի հարձակվող Լենի Յոզեֆը։
22-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
52-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Ֆերենցվարոշի» նորվեգացի կիսապաշտպան Կրիստոֆեր Զաքարիասենը։
71-րդ րոպեին «Նոայից» աչքի ընկավ խորվաթ պաշտպան Ալեն Գրգիչը։
«Ֆերենցվարոշի» հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց հունգարացի հարձակվող Բարնաբաշ Վարգան։
Առաջին խաղում «Նոան» պարտվել էր 1:2 հաշվով։
«Նոան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպսի» (Ջիբրալթար) հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում չէր հաղթահարել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը (0:1, 1:5)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի