23:55  ,  30 հուլիսի, 2025

ՉԼ․ «Նոան» չհաղթահարեց «Ֆերենցվարոշի» արգելքը (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» չհաղթահարեց հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Բուդապեշտում տեղի ունեցած պատասխան խաղում  խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց 3:4 հաշվով (տեսանյութ):

Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆերենցվարոշի» սերբ հարձակվող Ալեքսանդր Պեշիչը։

7-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

12-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի հարձակվող Լենի Յոզեֆը։

22-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։

52-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Ֆերենցվարոշի» նորվեգացի կիսապաշտպան Կրիստոֆեր Զաքարիասենը։

71-րդ րոպեին «Նոայից» աչքի ընկավ խորվաթ պաշտպան Ալեն Գրգիչը։

«Ֆերենցվարոշի» հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց հունգարացի հարձակվող Բարնաբաշ Վարգան։

Առաջին խաղում «Նոան» պարտվել էր 1:2 հաշվով։

«Նոան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպսի» (Ջիբրալթար) հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում չէր հաղթահարել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը (0:1, 1:5)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում