Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խոսել է հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մասին։
Առաջին խաղում «Նոան» պարտվել է 1:2 հաշվով։
«Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար։
Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեների ընթացքում բարձր պահենք։ Բոլորը միասին կօգնի մեզ անցնել հաջորդ փուլ»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենան հուլիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի