Հովհաննես Համբարձումյան․ Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը

09:18   30 հուլիսի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խոսել է  հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մասին։

Առաջին խաղում «Նոան» պարտվել է 1:2 հաշվով։

«Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար։

Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեների ընթացքում բարձր պահենք։ Բոլորը միասին կօգնի մեզ անցնել հաջորդ փուլ»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենան հուլիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.