12:15  ,  29 հուլիսի, 2025

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարտինեսը տեղափոխվեց «Ալ Բիդա»

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 36-ամյա Խավի Մարտինեսը կարիերան կշարունակի Քաթարի երկրորդ դիվիզիոնում։ Բիլբաոյի «Աթլետիկի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացողը պայմանագիր է կնքել «Ալ Բիդայի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Խավի Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Բիդա»։ Նրա նախորդ թիմը «Քաթարն» էր, որին միացել էր 2021-ին «Բավարիայից»։

Խավի Մարտինեսը «Բավարիայի» կազմում նվաճել է 23 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում