23:32  ,  28 հուլիսի, 2025

Սեգունդայի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց «Սպորտինգ»

Իսպանական Սեգունդայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Խավիեր Սուարեսը «Ալմերիայից» տեղափոխվեց պորտուգալական «Սպորտինգ»։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, հաղորդում է լիսաբոնյան ակումբի կայքը։

Կոլումբիայի հավաքականի 27-ամյա հարձակվողի հրաժարագինը սահմանվել է 80 միլիոն եվրո։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 25 միլիոն եվրո։

Սեգունդայի անցած մրցաշրջանում Լուիս Խավիեր Սուարեսը 41 խաղում խփել է 27 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news