22:58  ,  26 հուլիսի, 2025

«Արսենալը» պայմանագիր կնքեց Վիկտոր Դյոկերեշի հետ

Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալը» պայմանագիր կնքեց Շվեդիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Վիկտոր Դյոկերեշի հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 63,5 միլիոն եվրո, նախատեսված է նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։

Անցած մրցաշրջանում Դյոկերեշը մասնակցել է 52 հանդիպման, խփել է 54 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news