11:01  ,  24 հուլիսի, 2025

Արթուր Միրանյանը տեղափոխվեց Իսրայել

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ 29-ամյա ֆուտբոլիստը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի «Բնեյ Սախնին», որը հանդես է գալիս ուժեղագույն դիվիզիոնում։ Անցած մրցաշրջանում գրավել է 12-րդ տեղը 14 թիմերի պայքարում։

Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին՝ 16 խաղում խփելով 1 գոլ:

Իսրայելի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news