12:06  ,  23 հուլիսի, 2025

Կարեն Խաչանով․ Իմ նպատակը միշտ եղել է լավագույն տասնյակը

Աշխարհի 15-րդ ռակետ, 29-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը խոսել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելու կարեւորության մասին։

«Կարեւոր է լավագույն 20-ի մեջ լինելը։ Իմ նպատակը միշտ եղել է լավագույն տասնյակը։ Վարկանիշը քո արդյունքների ցուցանիշն է։ Արդյունքներն արտացոլում են քո խաղը։ Իհարկե կարեւոր է բարձր տեղերում մնալը։ Միշտ ցանկալի է լինել վերեւում»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հայ թենիսիստի ամենաբարձր տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում եղել է 8-րդ տեղը 2019 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news