12:06 23 հուլիսի, 2025Աշխարհի 15-րդ ռակետ, 29-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը խոսել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելու կարեւորության մասին։
«Կարեւոր է լավագույն 20-ի մեջ լինելը։ Իմ նպատակը միշտ եղել է լավագույն տասնյակը։ Վարկանիշը քո արդյունքների ցուցանիշն է։ Արդյունքներն արտացոլում են քո խաղը։ Իհարկե կարեւոր է բարձր տեղերում մնալը։ Միշտ ցանկալի է լինել վերեւում»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Հայ թենիսիստի ամենաբարձր տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում եղել է 8-րդ տեղը 2019 թվականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.